Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, պետական այլ գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային միջավայրին վերաբերող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում պետության կողմից տրամադրվող աջակցության շրջանակին: Քննարկվել են նաև առանձին ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կողմից հանձնարարվել է առանձին ներդրումային ծրագրերի իրականացման գործընթացում արձանագրվող խնդիրների հաշվառմամբ առանձնացնել ներդրումային և գործարար միջավայրի բարելավման համակարգային լուծում ենթադրող խնդիրները՝ այս ձևաչափով քննարկելու և դրանք հասցեագրելու նպատակով: