Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս խառնիճաղանջը դուք եք ստեղծել, ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության»․ Արա Պուլուզյան

Նոյեմբեր 29,2024 17:54

«Այս խառնիճաղանջը, որ ստեղծել եք, դուք եք ստեղծել, ձեր որոշմամբ է ստեղծվել»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը՝ դիմելով ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին։

«Հիմա այս խառնիճաղանջի մեջ ուզում եք դուրս գալ, ինքներդ էլ չեք իմանում՝ ինչպես դուրս գալ։ Եվ շահառուներին գցել եք նույն խառնիճաղանջ իրավական ոլորապտույտ անպտուղ քննարկումների մեջ։ Մինչեւ հիմա շատ նորմալ ընթացել են այդ քաղաքացիության հարցերը՝ թե քաղաքացիության հարցերը, թե գույքի հարցերը, ինչպես նաեւ ընտրության հարցերը։ Ես ինքս հանդիսացել եմ ՀՀ քաղաքացի, բայց քվեարկել եմ Արցախում՝ հաշվառման սկզբունքով։ Այսինքն՝ հակառակն էլ է եղել»,- ասաց նա։

Արա Պուլուզյանը հավելեց․ «Այստեղ մի կարեւոր հարց գոյություն ունի, այս բոլորը ստեղծվել է ինչի՞ց, որովհետեւ սկզբունքը փոխվել է։ Ազգային գաղափարախոսությունն իշխանությունների կողմից փոխվել է ապազգային գաղափարախոսության։ Երբ որ ապազգային լինի գաղափարախոսությունը, անձնագիրն էլ ես ուրանալու, քաղաքացիությունն էլ ես ուրանալու։ Իրականությունը սա է, ինչքան ուզում եք իրավական նորմեր բերեք, դա չի արդարացնելու այն, ինչ տեղի է ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930