«Ազատություն». Տասնյակ տուժածներ կան Վրաստանում վաղ առավոտյան ոստիկանության կոշտ գործողություններից ու ցուցարարների հետ բախումներից հետո։
Թբիլիսիում խորհրդարանական վիճահարույց ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերը երեկ նոր թափ հավաքեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականը դադարեցնում է Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները։ Այդ հայտարարությունից հետո ցուցարարերը սկսեցին հավաքվել Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ։
Իսկ առավոտյան արդեն ոստիկանությունը ջրցան մեքենաներով, արցունքաբեր գազով, լուսաձայնային նռնակներով ու բռնությամբ սկսեց ցրել այս որոշման դեմ հանդես եկողներին` հատուկ թիրախավորելով նաև լրագրողներին։ Բախումների հետևանքով 15 լրագրող է տուժել, այդ թվում` «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության օպերատորը։
Թե քանի տուժած կա ցուցարարների շրջանում, ստույգ հայտնի չէ, ոստիկանությունը հաղորդում է միայն 3 տասնյակ տուժած ոստիկանների մասին և նշում, որ ավելի քան 4 տասնյակ մարդ բերման է ենթարկվել, վարչականից բացի, հարուցվել են նաև քրեական գործեր։
Կարդացեք նաև
Տաթեւիկ Լազարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: