«Արցախցիները, ստանալով ՀՀ քաղաքացիություն, անմիջապես շատ կարճ ժամանակ հետո ստանում են ծանուցում եւ միանգամից զորակոչվում են։ Դա խնդիր է, որովհետեւ զինվորական հոգեբանության տեսանկյունից այնքան էլ ճիշտ չէ ռազմական գործողության անմիջական շփումն իրենց մարմնի վրա կրած կամ հարազատներ կորցրած մարդկանց միանգամից զինվորական ծանուցում տալ։ Հնարավո՞ր չէ այդ հարցը կարգավորել, եւ որոշակի ժամկետից հետո իրենք ընդգրկվեն զինվորական ծատայության մեջ»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին հարցրեց «Վերադարձ մարզական ակումբ» ՀԿ նախագահ Արմեն Պետրոսյանը։
Արմեն Ղազարյանն ասաց, որ այս հարցը վերջերս է բարձրաձայնվել։ «Մոտ երկու շաբաթ առաջ ՏԿԵ նախարարին կից հասարակական խորհրդում բարձրացվեց այս հարցը։ ՏԿԵ նախարարը հարցն ուղղել է Պաշտպանության նախարարին, որպեսզի այդ հարցը կարգավորվի։ Մենք եւս այդ հարցը քննարկել ենք, եւ նմանատիպ ընկալում առնվազն կա»,- նշեց Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ