Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք։ Բազմաթիվ հիվանդություններով տառապող (ողնաշարի ճողվածք, գեպատիտ Ց, ՄԻԱՎ, շաքարային դիաբետ) 50-ամյա Աշոտ Իսրայելյանը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է, ունի ցածր ճնշում, ինքնազգացողությունը վատ է։
Մյուս դատապարտյալի՝ 56-ամյա Բախշի Դավթյանի հացադուլի 16-րդ օրն է։ Նրանք երկուսն էլ, առողջական խնդիրներով պայմանավորված, պահանջում են իրենց տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկների վերահսկողության տակ։
Բողոքում են բացարձակ անուշադրությունից, ինչպես նաև վատ պայմաններից։
Կարդացեք նաև
Անահիտ Մանասյա՛ն, ուշադրությունն եմ հրավիրում, հատկապես, որ նրանք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։ Հրավիրում եմ նաև Արդարադատության նախարարության ուշադրությունը։ Դուք պատասխանատու եք նրանց առողջության համար։