Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե մի քանի տարի դիմադրենք, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան. ՀայաՔվե

Նոյեմբեր 29,2024 16:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանն այսօր լուրջ խնդիրներ ունի։

Տնտեսական աճը շատ ցածր է, նավթի հանույթը նվազում է, սոցիալական խնդիրները սրվում են։ Հաջորդ տարի Ադրբեջանն ստիպված է 7%-ով նվազեցնել իր պաշտպանական բյուջեն, 20%-ով նվազեցնել Արցախի օկուպացիայի վրա կատարվող ծախսերը։ Չորս տարում Ադրբեջանը մոտ 11 մլրդ դոլար է ծախսել Արցախի յուրացման վրա, բայց ընդամենը 8000 մարդ է կարողացել վերաբնակեցնել պաշտոնական տվյալներով, նրանցից շատերն էլ թղթի վրա են այնտեղ բնակվում, իրականում հեռանում են, ընդ որում` որքան ակտիվ մենք խոսենք վերադարձի մասին, այնքան շատ կհեռանան։

•Ադրբեջանցի ժողովուրդը մոտ 15 000 զոհ է տվել Արցախի զավթման համար, բայց իրականում դրանով փաստացի բան չի շահել, այդ պատճառով էլ այնտեղ սրվում են սոցիալական և քաղաքական հակասությունները: Վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ընդամենը 14% է կազմել, նույնիսկ լցոնմամբ 37% են նկարել, որն ակնհայտ հիասթափության նշան է։

Ալիևի միակ փրկօղակը հակահայկականությունն է, և եթե գոնե մի քանի տարի կարողանանք նրան դիմադրել, սեփական ժողովուրդը պատվանդանից վար կբերի և կսրբի նրան։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930