«Ես նախկին զինվորական եմ, կոչում ունեմ։ Զինված ուժերի մասին օրենքն ասում է՝ ՀՀ Զինված ուժերում իրավունք ունեն ծառայել բացառապես ՀՀ քաղաքացիները։ Ես ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ եւ եթե ծառայել եմ, վիրավորվել եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրավորվել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհվել մայորի կոչում»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանին հարցրեց Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը
Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Ես ձեր քաղաքացիության մասին տեղեկություն չունեմ, պետք է ձեր անհատական տվյալները ստուգենք տվյալների բազաներով, որպեսզի կարողանամ դրա մասին ինչ-որ ինֆորմացիա հայտնել»։
Մոսիյանն ասաց, որ ունեցել է 070 կոդով անձնագիր, մինչեւ 2023 թվականն էլ հաշվառված է եղել Արցախի Հանրապետությունում։
«Տրամաբանորեն Լեռնային Ղարաբաղի բնակիչ եք, ով ներկայումս գտնվում է Հայաստանի ժամանակավոր պաշտպանության տակ։ Զինծառայության մասով չեմ կարող մեկնաբանություններ անել, պարոն Մոսիյան, իրավասու չեմ»,- արձագանքեց Արմեն Ղազարյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ