Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ բնակիչներին նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են, հիմա չենք կարող այդքան մարդու համար խնդիր առաջացնել»․ Արմեն Ղազարյան

Նոյեմբեր 29,2024 15:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պարոն Ղազարյան, ես այս շենք մտել եմ՝ ցույց տալով ՀՀ նույնականացման քարտը, որը ես ստացել եմ 2022 թվականին։ Խնդրում եմ, պարզաբանում կտա՞ք, ինչպես եմ ես ստացել այդ փաստաթուղթը»,- Ազգային ժողովում Արցախից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի վերաբերյալ քննարկման ժամանակ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանին դիմեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Արմեն Ղազարյանը պատասխանեց․ «Ինչպես ստացել եք 070 կոդով անձնագիրը, որը ՀՀ քաղաքացու ձեւանմուշի է, նույն տրամաբանությամբ ստացել եք նույնականացման քարտը»։

«Բայց ՀՀ նույնականացման քարտի մասին որոշումը կամ օրենքը, հիմա լավ չեմ հիշում, նշում է, որ միայն ՀՀ քաղաքացիներին է տրվում այդ փաստաթուղթը»,- արձագանքեց Գեղամ Ստեփանյանը։

«Այո, ճիշտ եք, անձնագիրն էլ նույն նշումն ունի եւ ունի կարգավորում, դա տրվել է որպես ճամփորդական փաստաթուղթ։ Նույնականացման քարտեր չպետք է տրվեին, սակայն տրվել են։ Եվ ըստ այդմ՝ մենք չենք կարող հիմա այդքան մարդու համար խնդիր առաջացնել այդ մասով»,- ասաց Արմեն Ղազարյանը։

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրեց․ «Ես ճի՞շտ հասկացա՝ նույնականացման քարտը չպետք է տրվեր եւ տրվել է օրենքի խախտումով ըստ էության»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930