Լրահոս
Օրվա լրահոսը

Թե՛ բարելավումներ, թե՛ անկումներ. ինչպիսին էր տարին քաղհասարակության միջավայրի համար

Նոյեմբեր 29,2024 15:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպիսի՞ն էր տարին քաղաքացիական հասարակության միջավայրի համար «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» արդյունքների ներկայացում

Նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ «ՔՀԿ չափիչ Հայաստան 2024» ուսումնասիրության արդյունքների պաշտոնական ներկայացումը։ Միջոցառումը բացեցին ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը և «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի ղեկավար Սիմոնա Օգնենովսկան։

Ուսումնասիրության հիմնական արդյունքները ներկայացրին ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների փորձագետները։ Խոսնակները մասնավորապես նշեցին, որ հավաքների և խոսքի ազատության ոլորտներում 2024 թվականի համար գնահատականներն արձանագրել են թե՛ բարելավումներ, թե՛ անկումներ՝ 2023-ի համեմատ։ Սակայն ընդհանուր առմամբ Հայաստանի ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը 2024 թվականին 2023 թվականի համեմատ չի փոխվել, իսկ ՔՀԿ-ների համար մարտահրավեր հանդիսացող առանցքային խնդիրները նույնն են մնացել։

  • Հավաքների ազատություն․ Չնայած օրենսդրական մակարդակում որոշ առաջընթացի՝ ոլորտում արձանագրվել է ընդհանուր գնահատականի նվազում՝ պայմանավորված հավաքների ընթացքում իրավունքների խախտումներով և ոստիկանության շարունակվող անպատժելիությամբ։
  • Խոսքի ազատություն․ Արձանագրվել է վիրավորանքի ու զրպարտության վեճերի արտադատական լուծման դեպքերի աճ և մեդիա ոլորտի բարեփոխումների շուրջ ՔՀԿ-ների հետ համագործակցության բարելավում։ Լրագրողների դեմ հարձակումները, ապատեղեկատվության ու ատելության խոսքի բարձր մակարդակը և իրավապահների կողմից ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի նկատմամբ ընտրողական արձագանքը ոլորտի հիմնական մարտահրավերներից են։
  • Ֆինանսավորման մատչելիություն. Կարևոր խնդիր է մնում է ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցմանը համար խթանների պակասը և դրամաշնորհային ծրագրերը որպես «ծառայությունների մատուցում» մեկնաբանելը և հետևապես օրենքով սահմանված դեպքերում ԱԱՀ հարկման օբյեկտ համարելը։
  • Որոշումների ընդունման գործընթացում մասնակցության իրավունք. Արձանագրվել են մասնակցային գործընթացի միջոցով բարեփոխումների և իրավական նախագծերի մշակման հաջողված դեպքերը և բյուջետավորման ու պետական գնումների վերահսկման գործընթացներում հանրային մասնակցության մեխանիզմների բարելավում: Որոշումների կայացման գործընթացի վաղ փուլերում ներգրավման և խորհրդարանում մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, ինչպես նաև որոշ ոլորտներում ՔՀԿ-ների առաջարկների սահմանափակ ազդեցությունը և տեղեկատվության մատչելիության խնդիրները մնում են այս ոլորտի ամենակարևոր մարտահրավերները:
  • Պետության կողմից պաշտպանություն. Ոլորտի հիմնական մարտահրավերներն են զգայուն ոլորտներում աշխատող ՔՀԿ-ների արդյունավետ պաշտպանության շարունակական բացակայությունը, մասնավորապես հանրային մասնակցության դեմ ռազմավարական դատավարության (SLAPP) հայցերի և սոցիալական լրատվամիջոցների հարձակումների միջոցով բնապահպանական ակտիվիստների վրա ճնշումների ավելացումը։
  • Մասնավոր կյանքի իրավունք և թվային իրավունքներ. տարվա կարևոր զարգացումներից էր կառավարության կողմից հաստատված՝ տեսահսկման վերաբերյալ օրենսդրական նախագիծը, որը քննադատության արժանացավ ՔՀԿ-ների կողմից և արդյունքում հետ կանչվեց՝ մինչև հետագա քննարկումները:

Զեկույցի ներկայացմանը հետևեց մասնակցության իրավական մեխանիզմների բարելավման առաջարկների վերաբերյալ քննարկումը, որն ամփոփեց Սոնա Այվազյանը։

«ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։ Հայաստանի վերաբերյալ զեկույցները հասանելի են ծրագրի կայքում՝ https://csometer.info/countries/armenia հասցեով։

ՔՀԿ չափիչի մասին

ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրությունը հիմնված է «ՔՀԿ չափիչ» (CSO Meter) գործիքի մեթոդաբանության վրա և իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում տարեկան հիմքով՝ սկսած 2019 թվականից։ «ՔՀԿ չափիչ» գործիքը բաղկացած է 11 ոլորտների ստանդարտներից և ցուցանիշներից, որոնք օգտագործվում են իրավական և գործնական միջավայրի գնահատման նպատակով՝ հիմք ընդունելով միջազգային չափորոշիչները և ոլորտի կարգավորման առաջատար փորձը:

ԹԻՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930