Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի անկախությունը շատ ավելի արժեքավոր է, քան այն միլիոնավոր դոլարները, որոնք այսօր գործող իշխանության որոշ գործիչներ լցնում են իրենց գրպանը»․ Դումայի փոխխոսնակ

Նոյեմբեր 29,2024 15:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս աշխարհաքաղաքական իրավիճակում գայթակղություն է առաջանում։ Ես հիանալի հասկանում եմ այն ​​մարդկանց, ովքեր հավատում են, որ իրենք այժմ հնարավորություն ունեն միանալ արևմտյան ճամբարին և ժամանակին հայտնվել պատմության ճիշտ կողմում»,- այսօր Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը՝ հավելելով, որ բոլորը կանգնած են ընտրության առաջ․ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն է իրականացնում ու փաստացի Արևմուտքի հետ պատերազմի մասին է խոսքը, որը ուկրաինացիների ձեռքերով կռվում է Ռուսաստանի դեմ։

ՌԴ Դումայի խոսնակը վստահեցնում է՝ Ռուսաստանը պատմականորեն երբեք խիստ կանոններ չի պարտադրել այն մարդկանց ու երկրներին, որոնք կամ Ռուսաստանի մաս են եղել, կամ եղել են նրա դաշնակիցներ․ «Խոսքը միշտ եղել է ընդհանուր գործի, ընդհանուր անվտանգության մասին: Եվ Ռուսաստանի, և Հայաստանի պատմության մեջ եղել են պահեր, երբ հենց Ռուսաստանն է օգնության հասել և փաստացիորեն փրկել Հայաստանը։ Մեր այս ընդհանուր պատմությունը նույնպես պետք է ազդի ընտրության վրա, որը կկատարի Հայաստանը։ Հասկանալի է, որ եվրոպական երազանքի ճնշման տակ մարդ իսկապես ցանկանում է ինչ-որ կերպ հայտնվել Եվրոպայում կամ դառնալ Մոնտե Կառլո, բայց սրանից ոչ մեկը չի լինի»,- ընդգծեց քաղաքական գործիչը։

Ռուս գործիչը հարկ համարեց ընդգծել՝ Հայաստանում նախկին ԽՍՀՄ բոլոր երկրների թվում ԱՄՆ-ի ամենամեծ դեսպանատունն է, Հայաստանում են ամենաշատ շահույթ չհետապնդող կազմակերպությունները, որոնք գործում են՝ ըստ նրա, ելնելով Արևմուտքի շահերից․ «Հայաստանում քաղաքական կուսակցությունները ստեղծվում են բացարձակապես բաց ձևով, ամբողջովին կախված արևմտյան փողերից և արևմտյան օրակարգը փոխանցելով Հայաստանի երիտասարդությանը»։

Նա մեղադրեց Հայաստանի ղեկավարությանը՝  ձևացնելու համար, որ այլեւս չի նկատում ՀԱՊԿ-ը, Ռուսաստանը․ «Այս ընտրությունը, որի մասին ես խոսում եմ, պետք է կատարեն երիտասարդները, ովքեր ներկայացնում են Հայաստանի ապագան։ Վստահ եմ, որ այս ընտրությունը ճիշտ կլինի։ Ինչ վերաբերում է տարբեր քաղաքական գործիչների ներկայիս հայտարարություններին, ովքեր փորձում են դիստանցավորվել Ռուսաստանից, ինձ թվում է, որ դա, ի վերջո, կավարտվի նրանով, որ նրանք իրենց արևմտյան տերերի հետ միասին կհայտնվեն պատմության աղբանոցում»։

Նա հայտարարեց նաեւ՝ մինչ Ղարաբաղում մարտերը շարունակվում էին, Հայաստանից պատգամավորներ էին գալիս Պետդումա և խնդրում էին ՌԴ նախագահին ուղերձ փոխանցել՝ պատերազմը դադարեցնելու մասին․ «Այսօր նույն քաղաքական գործիչները Ռուսաստանին մեղադրում են անգործության մեջ։ Այս բոլոր հայտարարությունները մեկ շահ ունեն՝ արևմտամետ ուղղվածություն, որը ոմանք փորձում են ընտրել նյութական պարգևների համար։ Սակայն ինձ թվում է, որ Հայաստանի ապագան, Հայաստանի անկախությունը շատ ավելի արժեքավոր է, քան այն միլիոնավոր դոլարները, որոնք այսօր գործող իշխանության որոշ գործիչներ լցնում են իրենց գրպանը։ Վստահ եմ, որ պատմական բազան թույլ չի տա Հայաստանի երիտասարդների մոտ ձևավորել Ռուսաստանի մասին այն պատկերացումը, որը նրանք փորձում են պարտադրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930