Հայ-ռուսական հարաբերությունների կարգավորման գնդակը Հայաստանի դաշտում է․ այսօր այս մասին Մոսկվայում ընթացող «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական ֆորումի ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՌԴ պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը։ Իբրեւ Հայաստանի կողմից ազդանշան, ռուս գործիչը համարում է, օրինակ, Հայաստանի տարածքում «արեւմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների արգելումը»։
Լրագրողի դիտարկմանը՝ ձեր կարծիքով, Հայաստանում թիվ մեկ խնդիրը արեւմտյան ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպություննե՞րն են, Պյոտր Տոլստոյը պատասխանեց․ «Ես կարծում եմ, Հայաստանի թիվ մեկ խնդիրը պատրանքն է՝ Արեւմուտքի հետ համագործակցության եւ այդ եվրոպամետ կուրսը, որը վարում է պարոն Փաշինյանը եւ դա նրա աջակիցները Հայաստանի համար համարում են ճիշտ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ