Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր օրենքով վերացվել է կատարողական թերթի հնացած ինստիտուտը»

Նոյեմբեր 29,2024 13:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը բացման խոսքով է ներկայացել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքին նվիրված «Վերապատրաստում դասընթացավարների համար» եռօրյա միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են դատավորներ, պետական և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր օրենքի կիրարկման վերաբերյալ հետագայում ոլորտային վերապատրաստումներ են իրականացնելու:

Նախարարի տեղակալը նշել է, 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու հարկադիր կատարմանն առնչվող ամբողջական, համապարփակ կարգավորումներ նախատեսող՝ «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը՝ մի շարք սկզբունքային նորամուծություններով: Առանձնացնելով օրենքի որոշ դրույթներ՝ նա շեշտել է, որ ներդրվել է կատարողական ծախսերի հաշվարկման նոր համակարգ, ինչպես նաև նոր մեխանիզմ, ըստ որի կողմերի փոխադարձ համաձայնությամբ հնարավոր է տարաժամկետել, հետաձգել պարտավորության կատարումը։ Նա հիշեցրել է, որ վերոգրյալը հնարավոր էր միայն դատարանի առանձին որոշմամբ, ինչը քաղաքացուց լրացուցիչ ծախս, հավելյալ երկար ժամանակ էր պահանջում: Անդրադառնալով օրենքի բարեփոխմանը՝ Լևոն Բալյանը նշել է, որ վարույթ ունեցող քաղաքացին օրենքի կիրառումից հետո որոշ դեպքերում կկարողանա կառավարել արգելադրված գույքը՝ վարձակալության հանձնել կամ ինքնուրույն, աճուրդից դուրս վաճառել այն՝ վարձավճարը ու վաճառքի գինը վճարելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվին: Նա ներկաներին պատմել է նոր օրենքի ուժով կատարողական թերթի հնացած ինստիտուտից հրաժարվելու մասին: «Նոր օրենքի կիրառումը հնարավորություն կտա նոր որակ հաղորդել հարկադիր կատարմանը, ներդնել կանխատեսելի, հստակ կարգավորումներ, բարձրացնել կատարման արդյունավետությունը»,-եզրափակել է նախարարի տեղակալը:
Միջոցառումը կազմակերպվել է «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի կողմից, որն իրականցվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից։

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930