Aravot.am-ի տեղեկություններով, նոյեմբերի 11-ին ոստիկանությանը զեկուցագիր է ներկայացվել, որ փետրվարի 2-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունից ստացվել է ՀՀ ԱԱԾ-ից ՀՀ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն փոխանցած՝ Չիվա գյուղի դպրոցի նախկին տնօրեն Ա. Ա.-ի ծառայողական լիազորությունները ի վնաս պետական կամ ծառայողական շահերին օգտագործելու մասին անանուն հաղորդման առնչությամբ քր. վարույթ նախաձեռնելու վերաբերյալ գրությունը:
Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա.Ա.-ն 2013թ. հունիսի 1-ից մինչև 2015թ. որպես պահակ աշխատանքի է հրամանագրել որդուն՝ Հ. Ա.-ին, 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2015թ. փետրվարի 20-ը՝ հրամանագրել է որպես հավաքարար, իսկ 2015թ. հունիսի 1-ից մինչև 2016թ. հունիսի 1-ը՝ որպես դռնապան, ապա որպես լաբորանտ՝ 0,5 դրույքով հրամանագրել է իր դստերը՝ Լ. Ա-ին:
Նրա զավակները աշխատանքի հրամանագրված ժամանակ ստացիոնար կարգով սովորել են բուհում, աշխատանքի չեն ներկայացել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 2.678.945 դրամ գումար աշխատավարձ:
Հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: