Գրեթե 1 ամիս է, ինչ ցուցադրվում է «Կայսրության Թևեր» բազմասերիանոց սերիալը, սակայն նախագիծը արդեն հասցրել է մեծ քննադատությունների առիթ դառնալ:
ArmLur.am-ը զրուցել է Արմինե Գասպարյանի հետ՝ որը մարմնավորում է ֆիլմի գլխավոր հերոսի կնոջ՝ Աննայի կերպարը:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ֆիլմը հասավ Դատախազություն, ինչո՞ւ այսքան քննադատվեց ու ինչպե՞ս եղավ Ձեր մասնակցությունը ֆիլմում:
-Իրականում նորմալ եմ վերաբերվում ցանկացած քննադատության, ու շատ ողջունելի է, բայց․․․ Պետք է հասկանալ, որ ֆիլմը դա ֆիլմ է, որը կարող եք նայել կամ չնայել։ Շատ ուրախ եմ, որ ԿԳՄՍ նախարարությունն այդքան ուշադիր և հետևողական է մեր սերունդների դաստիարակման և վարքագծի դրսևորման նկատմամբ, միայն Գոռ Վարդանյանը չէ, որ այդ ժանրի ֆիլմեր է նկարում։ Այդ նույն համատեքստում ինչու են թատրոններ փակում, բուհեր միավորում, կամ դասագրքերում Հայոց պատմությունը խեղաթյուրում, որն արդեն պատմական և ճակատագրական ազդեցություն ունի մեր ազգի համար։ Գոռ Վարդանյանի ֆիլմերն ընտրություն ունեն դիտելու, կամ ոչ, իսկ այն համակարգային խեղաթյուրումը, որը տեղի է ունենում կրթական համակարգում, ցավոք պարտադրված է։ Որպես դերասանուհի ես Գոռ Վարդանյանի հետ համագործակցել եմ նաև շատ տարիներ առաջ «Վրիժառու 2» ֆիլմի շրջանակներում ՝ մարմնավորելով Ռայայի կերպարը, այդ ժամանակ էլ հիշում եմ բավականին շատ քննադատությունների արժանացա այդ կերպարի համար, քանի որ մենք խնդիր ունենք կերպարը տվյալ դերակատարի անձի հետ ասոցացնելու։ Այս անգամ էլ, երբ առաջարկը ստացա մարմնավորելու գլխավոր հերոսի կնոջ՝ Աննայի կերպարը, շատ երկար քննարկումներ ունեցա ֆիլմի ռեժիսորի հետ, որից հետո միայն նկարահանվեցի։ Ինձ համար որպես դերասանուհի կարևոր է, որ կերպարը լինի բազմագույն, բազմաշերտ և իր մեջ ունենա հակասություններ, որի շնորհիվ կլինի կամ սիրված կամ չսիրված։ Հավանաբար այն քիչ դերասանուհիներից եմ, ով չի խուսափում տգեղ կամ անցանկալի երևալուց:
Կարդացեք նաև
Էմմա Մարտիրոսյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։