ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատողները նոր տվյալներ են ստացել Սևանա լճի մետաբոլիկ ակտիվությունը եւ դրա փոփոխման միտումները հասկանալու համար: Դրանք կարող են օգտակար լինել նաեւ լճի կառավարման համար:
Լճի էպիլիմնիոնային շերտում լուծված թթվածնի եւ օդերեւութաբանական ցուցանիշների իրական ժամանակում անընդմեջ չափման արդյունքների հիման վրա վերջին տասնամյակներում, ինչպես նաեւ ժամանակակից մեթոդով առաջին անգամ գնահատվել է ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը, դիտարկվել դրա սպառման հնարավորությունները սննդային շղթայում եւ կանխատեսվել փոփոխման միտումները կլիմայի սպասվող տաքացման համատեքստում:
Ըստ գիտնականների բացահայտումների, Սեւանա լճի մետաբոլիկ ակտիվությունն արտահայտվում է ուժեղ սեզոնայնությամբ՝ ցուրտ ամիսներին ցածր առաջնային արտադրություն, իսկ տաք ամիսներին՝ ընդհակառակը: Լճում ֆիտոպլանկտոնի առաջնային արտադրությունը եւ էկոհամակարգի շնչառությունը մոտ են հավասարակշռված վիճակին:
Արդյունքները վկայում են առաջնային արտադրանքի էքսպոնենցիալ կախվածություն ջերմաստիճանից: Մասնագետները փաստում են, որ Հայաստանի համար կանխատեսված է դարավերջին 6°C-ով ավելի բարձր ամառային ջերմաստիճան, քան ներկայում է:
Կարդացեք նաև
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում