Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհներգում երաժշտական մատերիալը պետք է դեպի վերեւ լինի, ոչ թե՝ ներքեւ: Մեր հիմնը այլ ձեւով է.. Երվանդ Երզնկյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 29,2024 11:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Հայաստանի հիմնի փոփոխության հարցը: Դա փոփոխություն անվանել էլ չի կարելի․ ընդամենը երգի խոսքի մի տունը տանում են առաջ, մյուսը` հետ, այնպես, որ «հայրենիքի համար կզոհվի» տունն ավելի շուտ հնչի, այլ ոչ թե հիմնի վերջում: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի հետ:

–  Որպես կոմպոզիտոր` Դուք ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի հիմնի մասին, այն իսկապե՞ս անորակ է: Ի դեպ, հիշում եմ` 2000-ականներին եւս ցանկանում էին օրհներգը փոխել, մրցույթ հայտարարվեց, որին Դուք նույնպես մասնակցում էիք, սակայն այդպես էլ այն ժամանակ օրհներգը փոփոխության չենթարկվեց:

– Այո, Քոչարյանի ժամանակ էր կոնկուրսը: Փակ քվեարկությամբ իմ ստեղծագործությունն առաջին տեղը զբաղեցրեց, որի երաժշտության հեղինակը ես էի, խոսքերի հեղինակը՝ բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, հետո ինտրիգներ սկսվեցին, եւ կոնկուրսը փակվեց: Ամեն ինչ մնաց օդի մեջ:

– Արժե՞ այսօր փոխել հիմնը:

– Այդ կոնկուրսի ձայնագրությունները կան: Անկեղծ ասած, սպասում եմ, որ մի օր մրցույթ կլինի, եւ ես կներկայացնեմ իմ հիմնը: Այն այնքան լավն է, որ ես կարմրելու տեղ չունեմ: Թե ինչ են ցանկանում հիմա անել, տեղյակ չեմ: Հավանաբար, աղավաղված ասելով` խոսքերը նկատի ունեն: Եթե նորից կոնկուրս անեն, ես կմասնակցեմ: Օրհներգն ունի երաժշտական եւ բանաստեղծական օրենքներ: Առաջին հերթին այն պետք է կարճ լինի` երկու րոպեից ոչ երկար, երկրորդ` օրհներգում երաժշտական մատերիալը պետք է դեպի վերեւ լինի, ոչ թե՝ ներքեւ: Մեր հիմնը այլ ձեւով է: Օրինակ` Խաչատրյանի հիմնը վերեւ է տանում: Ճիշտն այդպես է: Բացի այդ, գործող հիմնը վերցված է «Ալեկո» օպերայից: Դա գիտեն բոլորը: Ես հիշում եմ, որ Լորիս Ճգնավորյանն այն ժամանակ մոտ էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ այդ հիմնը տարավ ու տարավ մինչեւ վերջ, իսկ հետո, երբ եկավ Քոչարյանը, տեսավ՝ դաշնակցականները նեղանում են, չեղարկեց կոնկուրսը, ու դրանով ամեն ինչ վերջացավ:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930