Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ շահերը պահանջում են ավելի սերտացում ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում եւ առավել թուլացում ԱՄՆ-Իրան լարվածության. Սուրեն Սարգսյան. «Ազգ»

Նոյեմբեր 29,2024 11:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չնայած Թրամփն իր պաշտոնավարությունը որպես նորընտիր նախագահի ստանձնելու է միայն հաջորդ տարվա հունվարի 20-ից սկսած, իր կատարած նշանակումներն արդեն իսկ բավական արժեքավոր նյութ են տալիս հասկանալու, թե ինչ ուղղությամբ է գծագրվելու եւ հետագայում զարգանալու Մ. Նահանգների արտաքին քաքաղաքականությունը:

Սկսենք գլխավոր դիվանագետից, որ հաջորդ տարի կփոխարինի ներկայիս պետքարտուղար Բլինքենին: Այդ պաշտոնում նշանակված է Մարկո Ռուբիոն, որ հայտնի է իր հակաչինական տրամադրվածությամբ, Իսրայելի նկատմամբ աներկբա պաշտպանությամբ ու հավատարմությամբ եւ հայկական համայնքի հետ սերտ հարաբերությամբ: Ըստ իր Twitter-յան գրառումների, նա հետեւողականորեն կոշտ քաղաքականություն է վարել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ: Մինչ այս հանգամանքը գուցե ուղղակիորեն էական ազդեցություն չունենա հայկական համայնքի կամ նրա կազմակերպությունների վրա, այդուհանդերձ Չինաստանի, Իրանի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի որոշ երկրների հանդեպ նրա կոշտ դիրքորոոշումը կարող է ձեւավորել ամբողջ վարչակազմի ընդհանուր մոտեցումները:

Ամերիկյան քաղաքականության մեջ ակնհայտ հայամետ դիրքորոշում ունեցող Տուլսի Բաբբարդը, որն Արցախ է այցելել 2017-ին եւ նվիրատվություն է կատարել Համահայկական հիմնադրամին, առաջադրվել է ղեկավարելու Ազգային Հետախուզական Ծառայությունը (NIS): Այդ պաշտոնում նա վերահսկելու է 18 հետախուզական գործակալություններ եւ ծառայելու է նախագահին որպես հետախուզության գծով նրա առաջին խորհրդականը:

Մեկ ուրիշ ակնհայտորեն հայամետ անձնավորություն՝ Ռոբերտ Քենեդին էլ հավանաբար կգլխավորի Առողջապահության եւ հումանիտար ծառայությունների դեպարտամենտը:

Հիշատակված նշանակումները նոր հնարավորություններ են բացում Ամերիկայի հայկական համայնքների եւ կազմակերպությունների առաջ, որպեսզի նրանք ակտիվ կերպով համագործակցեն Թրամփի հանրապետական վարչակազմի հետ. մի բան, որ նրանք փորձում էին իրականացնել նրա նախորդ պաշտոնավարության ժամանակ:

Չնայած այդ վարչակազմի որոշ անձնավորություններ, ինչպիսիք են Վիվեք Ռամասուամին, ուղղակիորեն առնչություն չունեն արտաքին քաղաքականության հետ, նրանց պաշտպանությունը, այնուամենայնիվ, կարող է նշանակալիորեն նպաստել առաջ տանելու հայկական որոշ հարցերի լուծումը:

Գալով Հայաստանին եւ նրա անվտանգության հետ կապված խնդիրներին, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի կրիտիկական գործոններ եւ սցենարներ: Եթե Թրամփին չհաջողվի վերջ դնել Ուկրաինայի պատերազմին եւ Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունները է՛լ ավելի վատթարանան, ու միաժամանակ ճնշումներն Իրանի դեմ սաստկանան, կամ որ ավելի վատ է, Ամերիկան ուղիղ ռազմական գործողություններ ծավալի նրա դեմ, ապա հետեւանքները խիստ աղետալի են լինելու Հայաստանի համար: Հայաստանի շահերը պահանջում են ավելի սերտացում Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերություններում եւ առավել թուլացում, ինչպես Օբամայի նախագահության ժամանակ, Մ. Նահանգներ-Իրան լարվածության:

Համենայնդեպս, Թրամփի նախագահության ընթացքում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր բարելավումը կարող է «նոր հեռանկարների պատուհան» բաց անել Հայաստանի առաջ: Մնում է պարզել, թե Թրամփն իրո՞ք հանդես է գալու որպես խաղաղարար եւ գործարար, ինչպես խոստացել է ընտրարշավի ժամանակ, թե՞ առավել հակված է լինելու Իսրայելին անսակարկ թիկունք կանգնելու գաղափարն իրականացնելու իր նախկին խոստումներին:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ Հակոբ Ծուլիկյանը

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930