Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, աղմկահարույց սպանության կենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական է տվել:
Փարաքարի ավագանին այսօր՝ նոյեմբերի 29-ին, նիստ կանի, որպեսզի որոշեն՝ երբ են համայնքապետ ընտրում: Եթե 14 օրում ավագանին իր կազմից համայնքապետ չընտրի, ապա արտահերթ ընտրություններ պետք է լինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն մտադիր է ավագանու նիստին համայնքապետ չընտրել, որպեսզի նոր ընտրություններ լինեն:
Մեզ հետ զրույցում «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ իրենց ավագանու անդամները ՔՊ-ի թեկնածուին որեւէ դեպքում չեն ընտրելու, իսկ իրենց թեկնածուն խմբակցության ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։