Լրահոս
Օրվա լրահոսը

Հեսա օրհներգի նոտաները կվերցնի, կնայի, կասի՝ այ, էս նոտան տարեք այնտեղ, էս մեկն իջեցրեք ներքև. «ՉԻ»

Նոյեմբեր 29,2024 10:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ օրհներգին, ասել է. «Իմ վարչապետության ընթացքում մինչև X պահը, պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ, և շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման։

Չկա արագության ստանդարտ, այս տեմպի ստանդարտ, ընդհանրապես տևողության ստանդարտ, հնչողության ստանդարտ, ընդհանրապես տեխնիկական պարամետրերի ստանդարտ»:

«ՉԻ». Մենք ինչ-որ տեղ լսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը թերի բարձրագույն կրթություն ունի:

Բայց մենք չգիտեինք, որ ինքը նաև թերի երաժշտական կրթություն ունի, կամ թաքուն սովորել է կոնսերվատորիայում:

Հեսա օրհներգի նոտաները կվերցնի, կնայի, կասի՝ այ, էս նոտան տարեք այնտեղ, էս մեկն իջեցրեք ներքև, սա ընդհանրապես հանեք, շատ է ցցված, ու կողքի նոտայի հետ գեշ է նայվում:

Մարդը երաժշտական նուրբ ճաշակ ունի, Հայաստանի օրհներգը սղոցում է ականջները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930