a«Հրապարակի» զրուցակիցը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է:
– Պարոն Ղուկասյան, տեղեկություններ կան, որ Գյումրու քաղաքապետի ընտրություններին Դուք էլ եք մասնակցելու:
– Էդ ինչի՞ց ես զարմանում որ:
– Չեմ զարմանում: Ի դեպ, Վարդան Ղուկասյանը` Դոգն էլ է հայտարարել մասնակցելու մասին, թեեւ անձամբ առաջադրվելու իրավունք չունի: Գուցե մտածել եք, որ երկու Վարդան Ղուկասյաններին կշփոթե՞ն ընտրողները:
Կարդացեք նաև
– Է, ի՞նչ գիտեք, որ նրանից շփոթելու են` ինձ ձայն տան, գուցե իմ ձայները շփոթեն, իրեն տան: Հա, բայց …. ես էնքան բան եմ արել էս քաղաքի համար, որ… Մտածում եք՝ թեկնածություն եմ դնում, որ Դոգի՞ց ձայներ տանեմ, հա՞:
– Բայց, օրինակ, եթե Դուք կրկին դառնաք քաղաքապետ, ի՞նչ փոփոխություններ կանեք:
– Ամենաառաջնային խնդիրը գիտե՞ք որն է: Իմ օրոք որ աշխատում էին, մարդիկ քաղաքապետարանին ասում էին` «հերանց տուն»: Հիմա ինձնից անցել է 12 տարի: Հիմա ասում են՝ «պալիցեյսկի» կառույց է, ո՞վ է ստեղծել: Գերմանացիների ժամանակ «պոլիցայներ» կային է, դրանց նման: Թուրքը խոզի մսից ինչ ձեւի է տրաքվում, էդպես Գյումրու քաղաքապետարանը` շենք-շինություն կառուցելուց: Բոլորին լցրել են դատարաններն ու դատախազությունները: Քաղաքապետարանը եթե չի նպաստում շենք-շինություն կառուցելուն, ուրեմն էդ քաղաքապետերին մորթել է պետք: Համար առաջին խնդիրը դա է: Վերականգնել այն անդունդը, որը ստեղծվել է ժողովրդի ու քաղաքապետարանի միջեւ: Էն ժամանակ ես եկա` վերացրի էդ ամենը, մարդիկ էդ սկզբունքով էին առաջնորդվում: Հիմա որ նորից եկա, դա եմ վերականգնելու:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: