Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը նոյեմբերի 27-ին նշանակվեց ՆԳ նախարարի տեղակալ։
Արմեն Ղազարյանի՝ 2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի համաձայն՝ նա ձեռք է բերել բնակարան եւ ավտոկայանատեղի գրեթե 33 մլն դրամ արժողությամբ։ Մինչ այս Ղազարյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել։
Տրանսպորտային միջոցներից նա հայտարարագրել է 2013 թվականին ձեռք բերված Lexus մակնիշի մեքենա։
Արմեն Ղազարյանը, որպես ՆԳՆ միգրացիոն ծառայության պետ, հայտարարագրել է 16 մլն 44 հազար դրամ տարեկան եկամուտ։
Կարդացեք նաև
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 27 մլն 892 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։