«Տարիների ընթացքում եկել հասել է նրան, որ էս հայտարարությունը պիտի անեմ: Չգիտեմ` ում կհետաքրքրի, ում չի հետաքրքրի, բայց ինձ համար սա չափազանց կարեւոր է, որ ես դա ասեմ: Դիմում եմ գրել` խնդրելով ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանին ընդունել իմ դիմումը եւ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցության շարքերից որպես կուսակցական: Միանգամից ասեմ, որ խնդրում եմ բացասաբար չտրամադրվել ոչ կուսակցության, ոչ իմ հանդեպ, որոշումս զուտ կուսակցական գործունեություններ կամ կուսակցական պարտականություններ չկրելու մասին է»,-ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ հայտարարել է դերասան Գնել Սարգսյանը:
«Ես հանդիսանում եմ «Հանրային օրակարգի պաշտպանություն» ՀԿ-ի հիմնադիր, տնօրենը, փորձել եմ միշտ օգտակար լինել քաղաքացիների ամենատարբեր խնդիրների լուծմանը: Եկել ենք որոշման, որ հիմա համենայն դեպս սկսում է խանգարել կուսակցական պատկանելությունս՝ ավելի ազատ գործելուն:
Հիմա գամ մի փոքր խորքից՝ ես կուսակցության շարքեր եմ մտել 2020թ վերջում, երբ բավականին բարդ էր Հայաստանում ներքաղաքական վիճակը, տեսնում էի, թե ինչքան մարդիկ են դուրս գալիս կուսակցությունից, ու դա որքան անդառնալի կարող է լինել իմ Հայաստանի Հանրապետության համար: Գուցե մի փոքր ավելին էի ըմբռնում, մի փոքր ավելին էի տեսնում, դրա համար գնահատելով իրավիճակը՝ որոշեցի համատարած ծանր տրամադրությունների մեջ նաեւ գտնվելով նրանից, որ մասնագիտությամբ դերասան եմ ու ունեմ որոշակի հանրային որոշակի ազդեցություն՝ անդամագրվել ՔՊ-ին:
Ես եթեր արեցի ձեր բոլորի առաջ՝ եթերում նշելով, որ ժողովուրդ ջան, այո, ես մտնում եմ ՔՊ: Շատերի սրտով չի եղել իմ կուսակցական դառնալը, շատերի սրտով է եղել, բայց հարցը դա չէր, ես ինքնս չէի ցանկանա լինել քաղաքական կուսակցության ներկայացուցիչ, բայց այն ժամանակ այդպես եմ անհրաժեշտ գտել: 4 տարի առաջ ասեցի՝ ժողովուրդ ջան, դուք գիտեք, թե ինչու եմ ես կուսակցական դառնում, դուք պատկերացնում եք, թե որ պարագայում ես կուսակցական չեմ լինի, ես էլ եմ պատկերացնում:
Կարդացեք նաև
Ամենայն հարգանքով իշխող կուսակցության հանդեպ, ՔՊ վարչության ղեկավարի՝ վարչապետի հանդեպ, ես սատարել եւ սատարում եմ նրան, սատարելու եմ թիմին, բայց պարզապես կուսակցական պարտավորություններ այլեւս չեմ ցանկանում կրել, եւ չեմ ցանկանում կուսակցական պարտականություններ կիսել ամենատարբեր մարդկանց հետ: Ես թիմ ասելով՝ գիտեմ ինչ եմ հասկանում: Դա շատ դեպքերում համընկնում է կուսակցության ներսում եղած ազնիվ կուսակցականների պատկերացումների հետ, որոշ դեպքերում չի համընկնում, բայց դա էլ բնական երևույթ է: Կուսակցությունը կազմված է մարդկանցից, որտեղ ամեն մարդ ունի իր պատկերացումները, ձգտումները, մոտեցումները»,-հավելելեց նա:
Նաեւ նշեց. «Ես երբեք չեմ եղել անձնապաշտ, չեմ եղել նիկոլական ու մարդկանց էլ խորհուրդ եմ տվել չլինել ինչ-որ մեկական, որովհետեւ չես կարող դավանել ժողովրդավարական արժեքներին եւ լինել ինչ-որ մեկական»:
Մանրամասն՝ տեսանյութում