Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նշանակված կադրերը, անուն առ անուն կարող ենք քննարկել, ամենեւին ավելի լավ որակներ չունեն, քան արդեն ազատվածները. «Ազգ»

Նոյեմբեր 29,2024 09:00

Նայեք, թե ինչպես է հանրությանը նետվել նոր զբաղմունք` պաշտոնանկությունների ու պաշտոնափոխությունների թեման: Թե ինչո՞ւ են մարդկանց մի խմբին փոխարինում նոր խմբով` մեծ հաշվով անհասկանալի է, մանավանդ` նոր պաշտոնյաների կենսագրություններն ուսումնասիրելով դրանցում ե՛ւ կոռուպցիոն սկանդալների մասնակցության կասկածներ ես գտնում, ե՛ւ առարկայական կապեր այս ու այն, ներկա եւ անցյալ «համբավավոր» պաշտոնյաների հետ:

Կամ ասենք ի՞նչ արժեք ունի նշանակման վերաբերյալ սահմանադրական նորմի մատնանշումը (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Պողոսյանին՝ 6 տարի ժամկետով), երբ նախորդին` Արգիշտի Քյարամյանին նույնպես պաշտպանող ժամկետային նորմը մեկ հարվածով, ավելի ստույգ` մեկ խորհրդով ոտնահարվեց ու չգործեց:

Նոր նշանակված կադրերը, անուն առ անուն կարող ենք քննարկել, ամենեւին ավելի լավ որակներ չունեն, քան արդեն ազատվածները, էլ չասած հոգեբանական այն աղետը, որը պատճառվում է մեզ` միանձնյա որոշումներով եւ խորհուրդներով: Մեզ մոտ ի՞նչ է` միապետությո՞ւն է, չենք իմացել,կարծես թե Սահմանադրությունում այլ բան է գրված:

Հատկապես տհաճ էր պատգամավորների մանդատը վայր դնելու` վարչապետի, իր իսկ խոստովանությամբ, այսպես կոչված խնդրանքը: Արդյոք նա, մեր նախաբանի հանգույն, ինչ-որ տեղեկությունների է տիրապետե՞լ, որոնք իրենց արտացոլումը գտան Անդրանիկ Քոչարյանի լսումների ժամանակ մեր կարծիքով մի փոքր կողքից ուղղորդված սկանդալում: Բայց: Առանց այդ էլ խորհրդարանի վարկանիշը շատ ցածր է, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես ոչնչացնել այն, մանավանդ` ո՛չ Հովիկ Աղազարյանը, ո՛չ Արտակ Զեյնալյանն ամենեւին վատ պատգամավորներ չէին, իսկ Աղազարյանի դիմադրելու ցանկությունը պարզապես բարձրացրել է նրա վարկանիշը: Առաջարկում ենք վարչապետին` հետ վերցնել իր խնդրանքը, եթե վերջնականապես զրո չի ուզում դարձնել սեփական խորհրդարանը, ի դեպ` նրա օրինակով շարժվում է նաեւ ընդդիմությունը` մտմտալով «Հայաստան » խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին խորհուրդ տալ վայր դնել մանդատը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930