Քանի որ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում, ավելի մանրամասն հայտնեմ իմ դիրքորոշումը: Նախ՝ ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ ձգտում իշխանության (այդ թվում՝ օրենսդիր) նույնիսկ ամենաառաջադեմ երկրում: Որեւէ մեկի վրա իշխելու ցանկությունը, ինձ թվում է, պաթոլոգիա է, մարդկային էությանը հակասող ձգտում:
Առավել եւս չեմ հասկանում, թե ինչու են մեր քաղաքացիները ցանկանում ԱԺ պատգամավոր լինել Հայաստանում՝ մի երկրում, որտեղ, առնվազն 1995 թվականից ի վեր, բոլորը պետք է որ հասկացած լինեին, որ խորհրդարանը ոչ մի բան չի որոշում եւ գործադիր իշխանության կցորդն է: Էլ ավելի անհասկանալի էր, երբ 2021թ. ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ պատերազմում խայտառակ պարտություն կրած Փաշինյանին հաջողվել է վերարտադրվել, ընդդիմադիր պատգամավորները վերցրեցին մանդատները:
Այդ քայլի մոտիվացիան բացարձակապես պարզ չէ, եթե չփորձենք այդ մարդկանց մասին վատ բան մտածել: Իսկ ես չեմ ուզում մտածել՝ հաշվի առնելով, որ մեկուկես տարուց մենք անգամ այդպիսի՛ ընդդիմադիր պատգամավորներ չենք ունենա՝ խորհրդարան կանցկացվեն Փաշինյանի «արեւմտամետ» համակիրները, որոնք ամբողջությամբ կլինեն գործադիր իշխանության գրպանում, եւ որոնց միակ գործառույթը կլինի Ռուսաստանի հասցեին «թունդ արտահայտություններ» արտաբերելը: Այդպիսին է ավտոկրատիայի փուլերի տրամաբանությունը՝ ոչինչ չորոշող, բայց խորհրդարանի ամբիոնից գոնե ինչ-որ՝ որակյալ թե անորակ քննադատություն հնչեցնող ընդդիմադիրներից դեպի կատարյալ խամաճիկներ:
Այս պայմաններում իշխանական պատգամավորների հետ լուսանկարվելը կամ խորհրդարանական պատվիրակության հետ այստեղ կամ այնտեղ գնալը խնդիր սարքելը ամենաանհասկանալի բանն է անհասկանալի երեւույթների շարքում: Ես այստեղ տեսնում եմ պարզապես պարապության դրսեւորում, ինչպես նաեւ, ցավոք սրտի՝ անպարկեշտ եւ անտակտ վերաբերմունք որդեկորույս հոր նկատմամբ:
Կարդացեք նաև
…Եթե ես լուսանկարվեմ Ալեն Սիմոնյանի կամ Գեղամ Նազարյանի հետ, կամ երկուսի հետ միասին, դա ինչ-որ բան ասելո՞ւ է իմ հայացքների մասին:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
1) Այն, որ զարգացած երկրներում էլ են մարդիկ ձգտում իշխանության, պետք է Ձեզ հուշեր, որ պատճառը մարդկանց իշխելու ցանկությունը չէ։
2) Գեղամ Նազարյանը մինչ այդ մի քանի հակասական հայտարարություններ էր արել։ Այդ հայտարարություններից հետո նման լուսանկար տեսնելը, բնական է, որ պետք է նման արձագանքներ առաջացներ։ Կարծում եմ, որ դրանք այդքան բուռն չէին լինի, եթե ՔՊ-ն լիներ սովորական, նորմալ իշխանություն։
Հանճարեղ գերմանացի ազգին մանիպուլացրին եւ գլխին մի հատ քաղաքական եֆրեյտոր դրեցին եւ այդ ազգը գահավիժեց, բայց գերմանացի ազգը չկորցրեց իր հանճարեղությունը: Երբ հանճարեղ ազգերը երկրորդ նյուրնբերգյան դատավարություն սկսեն եւ այս անգամ դատեն ոչ թե կատարողներին, այլ նրանց կազմակերպիչներին ու հովանավորողներին՝ այլասերված գլոբալիստներին, այդ ժամանակ համաշխարհային այլասերվածը իր տեղը կզիջի համաշխարհային հանճարին: Այլասերվածը մինուս հինգն է, հանճարը պլյուս հինգն է, սրանց հավասարազորը միջակությունն է, միջակությունները զրոներն են, միջակությունը մեծամասնությունն է եւ միայն խաղաղություն է մուրում, սա պայքարող տեսակ չի: Այլասերվածի հզորությունը միջակության թուլությունների մեջ է՝ թուլացնում եւ այլասերում է միջակությանը, իսկ հանճարի հզորությունը միջակության արժանիքների մեջ է՝ կրթում ու առաքինի դաստիարակություն տալիս միջակությանը:
Այլասերվածին ժամանակին չդատեցին, սա մնաց անպատիժ եւ այսօրվա պատերազմներն ու արհավիրքները դրա արդյունքն են: Բոլոր երկրների գլխներին նորից եֆրեյտորներ են հայտնվել, այդ թվում եւ հանճարեղ ազգերի, բայց այս անգամ գերմանացի եւ մյուս այլ հանճարեղ ազգերը կմիավորվեն եւ իրենք իրենց ներքին թուլությունների հարցերը կլուծեն, իսկ խեղճ այլասերվածն էլ սովի կմատնվի ու հանգիստ կթողնի հանճարեղ ազգերին: Մենք ունե՞՛նք ինքնամաքրման ինքնադաստիարակման ինքնահզորացման միջոց, եթե չունենք, առաջարկենք ընտրությունների ժամանակ մեր հայ հանճարներին: Կամ գլոբալ եֆրեյտորը մեզ սովի կմատնի, եթե շարունակեն եֆրեյտորները մեզ ղեկավարել կամ էլ կդառնանք հանճարեղ ու կուշտ, եթե հանճարեղ ազգերով ինքնամաքրվենք հանճարեղ ազգին անհարիր ախտերից եւ իրար օգնենք ազատվել այդ ախտերից, դրա համար պետք է, որ հանճարները մեզ ղեկավարեն: Իսկ այլասերվածը նման ազգերից կքոչի ու իրեն անխելք ու թույլ ազգ կգտնի, որ նրան այլասերի, մանիպուլացնի, որ իր գոյությունը պահպանի: Հետեւենք գերմանացի եւ մյուս այլ ազգերի քաղհասարակության գործունեությանը, կարծում եմ, նրանց արդեն զզվացրել են տասնամյակների նվաստացման ու այլասերման պայմանները: