Նոյեմբերի 28-ին ՌԴ-ում Իրանի Հանրապետության դեսպանությունում տեղի ունեցավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հանդիպումը։
Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Այդ մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։