Լրահոս
Օրվա լրահոսը

Այս նախագիծը` սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը` վերջինիս խեղդելու համար. Վարուժան Գեղամյան

Նոյեմբեր 28,2024 22:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.

«Նայեք քարտեզին:

Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ այդ երկրի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ մյուս տարի կսկսվի քարտեզում պատկերված Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է:

Մեր օրակարգում այս նախագծի մասին գրեթե այլևս չի խոսվում, մինչդեռ այն սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը` վերջինիս խեղդելու համար:

Սրան զուգահեռ այսօր «հայ առաջադեմների» (այդ թվում այս տողերը կարդացողների) հովանու ներքո Հայաստանում պատրաստում են թուրքական պահանջով կրճատել բանակը, մշակում են առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովող անօրինական օրենքը, տապալում են հայ ռազմագերիների համար բանաձևի ընդունումը, կարդում են Էրդողանի գրածները ու «դատում» տարիներ առաջ Հայաստանի անվտանգությունն ապահոված նախագահին:

Եվ սա ընդամենը «այսօր»:

Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:

Հայաստանը շարունակում է գրավված մնալ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930