Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդգծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես նաև ԵՄ հետ ՀՀ ընդլայնվող կապերը։
Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ օրակարգի հիմնական բաղադրիչներին։
Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։
Կարդացեք նաև
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը, ՀՀ քաղաքացիների համար առավել անվտանգ միջավայրի ապահովումը Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ի հեճուկս առկա մարտահրավերներին, ՀՀ կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Արարատ Միրզոյանը շեշտել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում ՀՀ կողմից ցուցաբերված ամուր քաղաքական կամքը և ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները։
ՀՀ ԱԳՆ