Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի թվարկած չափանիշներին չեմ համապատասխանում»․ Կարեն Պետրոսյանը՝ Գյումրու քաղաքապետի ժ/Պ առաջադրվելու մասին

Նոյեմբեր 28,2024 21:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մտադիր է Գյումրիում  դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին նախնական ընտրություններ՝«փրայմրիզ» անցկացնելու, որպեսզի հասկանա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից կամ համախոհ, համակիրներից ով կարող է  ստանձնել  քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնը ու ՏԻՄ ընտրությունների ժամանակ դառնալ թեկնածու, այսօր անդրադարձավ  այն հարցին, թե ովքեր կարող են մասնակցել։

Թեկնածուները պետք է ինքնառաջադրվեն, իսկ այն սկսվում է այսօրվանից  մինչև դեկտեմբերի  2-ը` ժամը 12․00-ն։

Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանից հետաքրքրվեց, թե ինքնառաջադրվելո՞ւ է արդյոք  որպես Գյումրու քաղաքապետի ժ/պ-ի թեկնածու։

Կարեն Պետրոսյանն ասաց․ «Գյումրեցիների ու Հայաստանի քաղաքացիների համար մի փոքրիկ հստակություն եմ ուզում մտցնել, որ այս գործընթացում առաջադրումը կապ չունի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում  թեկնածուների առաջադրման հետ։

Այսինքն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելը լրիվ ուրիշ գործընթաց է՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ։

Այս գործընթացը ոչ ֆորմալ  ներկուսակցական օրակարգ է կազմում, այստեղ առաջադրումը չի նշանակում առաջադրման մերժում Գյումրու ՏԻՄ ընտրություններում։ Իսկ այս գործընթացը, որը ներքաղաքական է , երկրի վարչապետի կողմից հստակ սահմանվել են որոշակի չափանիշներ, որոնց ես չեմ համապատասխանում, մանավանդ որ հիմա զբաղեցնում եմ ապաքաղաքական պաշտոն։

Իսկ թե կմասնակցեմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այդ մասին արդեն մի անգամ ձեր հետ խոսել եմ»։

Մենք հետաքրքրվեցինք՝ վարչապետի թվարկած ո՞ր չափորոշիչներին չեք համապատասխանում։

«Երբեք կուսակցական չեմ եղել, որևէ կուսակցության համակիր ու համախոհ չեմ, համախոհությունն ու համակրությունը զարգացած ու արժանապատիվ երկիր ու քաղաք ունենալն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930