Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժեց Կարո Եղնուկյանի վիրահատության համար պաշտպանական կողմի միջնորդությունները

Նոյեմբեր 28,2024 19:22

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ Սասնա Ծռերի գործով հերթական դատական նիստը:

Դատարանը հրապարակեց հրավիրված վեց տուժողների դիրքորոշումը, որոնք հրաժարվում են գալ դատարան եւ ցուցմունք տալ, սակայն դեմ չեն, որպեսզի Սասնա Ծռերի նկատմամբ համաներում կիրառվի: «Մենք ունենք մոտավորապես 25 այդպիսի տուժողներ, որոնցից  12-13-ը փաստորեն իրենց ցանկությունն արդեն արտահայտել են, որ չեն առարկում համաներում կիրառելուն: Եթե մյուսներն էլ դեմ չլինեն, որ համաներումը կիրառվի, պետք է այս գործի վարույթը կարճվի եւ քրեական հետապնդումը դադարեցվի»,-Aravot.am-ին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Դրանից հետո Բեւեռի խորհրդի անդամ եւ այս գործով անցնող Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը հրատապության կարգով միջնորդություն ներկայացրեց: Կարո Եղնուկյանը առողջական շատ լուրջ խնդիրներ ունի եւ շտապ վիրահատության անհրաժեշտություն կա. աջ խնձորակը պետք է պրոթեզավորվի: Հնարավոր մյուս բոլոր բժշկական միջոցառումները՝ ներարկումներ, բլոկադա եւ այլն, այլեւս օգուտ չեն տալիս:

Փաստաբանը դատարանին միջնորդեց. ա/ վերացնել պարոն Եղնուկյանի անշարժ գույքի եւ դրամական միջոցների վրա դրված կալանքը, որպեսզի իր պաշտպանյալը կարողանա սեփական միջոցներով, իսկ նա այդպիսի հնարավորություն ունի, կազմակերպել իր վիրահատությունն ու բուժումը, բ/ Կարո Եղնուկյանը ԱՄՆ քաղաքացի է, այնտեղից ստանում է բարձր թոշակ, ունի բարձր ապահովագրություն եւ ԱՄՆ-ում նրա վիրահատությունը, հետվիրահատական հսկողությունն ու դեղորայքը անվճար է: Սակայն նրան արգելված է սահման հատելը, ինչը վերացնելու դեպքում նա կկարողանա մեկնել, վիրահատվել եւ վերադառնալ,  գ/ եթե այս երկու միջնորդությունները մերժվեն, ապա դատարանը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Կարո Եղնուկյանի վիրահատությունը կատարվի Հայաստանում, պետպատվերով:

Դատարանը մերժեց բոլոր միջնորդությունները՝ փաստաբանի գնահատմամբ՝ անհիմն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 5-ին, ժամը 11:30-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930