Եթե Հայաստանն աջակցում է փաստաթղթերին, որոնք ընդունվում են, ուրեմն կա հնարավորություն, որ կվերադառնա լիաֆորմատ աշխատանքի ՀԱՊԿ շրջանակներում. Վլադիմիր Պուտին
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Հայաստանը չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, համենայնդեպս՝ առայժմ։ Հայտարարել է, որ դադար է վերցնում, բայց միևնույն ժամանակ, աջակցում է բոլոր փաստաթղթերին, որոնք ընդունվում են այսօրվա մեր հանդիպման ընթացքում։
Եթե դա այդպես է, ուրեմն կա հնարավորություն, որ Հայաստանը կվերադառնա լիաֆորմատ աշխատանքի այս միավորման շրջանակներում», – Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում լրագրողներին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: