Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ինքը կարծիքը փոխել է, ի վիճակի է նաեւ լքել խմբակցությունը. Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին

Նոյեմբեր 28,2024 18:25

«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց երբ որ խմբակցությունից մի պատգամավոր կարծիքներ է ասում, որը խմբակցության մոտեցմանը հակառակ է, իհարկե պետք է քննարկման առարկա դառնա: Եթե համաձայն չէ, կարծիքը փոխել է, ինքը ի վիճակի է նաեւ լքել խմբակցությունը կամ խմբակցությունն իրավունք ունի որոշ պրոցեդուրաներից հետո ուղղակի հեռացնել խմբակցությունից»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝  անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա: Նա ասաց, որ այդ հարցի շուրջ առաջիկայում խմբակցությունում ճիշտ լուծում կտան:

Քոչարյանը անդրադառնալով Գյումրիում սպասվող ավագանու արտահերթ ընտրություններին՝ նկատեց, որ ստեղծվել է արհեստական ճգնաժամ. «Հանկարծ ավագանու անդամների  կեսը ինչ-որ մի վիրուսից հիվանդացել են,  չգիտեմ՝ այդ վիրուսի անունն ինչ է կամ ինչ կարգի sms-ներ են ստացել, հանկարծ սաղ հրաժարվեցին, ու ստացվեց արհեստական ճգնաժամ: Հիմա էլ փրայմերիզ են անում պաշտոնակատարի համար, փրայմերիզ անում են ներկուսակցական ընտրություններին մասնակցելու համար, հիմա պաշտոնակատարի համար, սա նորամուծություն է, ապրենք կտեսնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930