Սպուտնիկ Արմենիա. Աստանայում կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված փաստաթղթի կարևոր կետերը.
Հայտարարվել է ՀԱՊԿ-ի հետևողական զարգացման և ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) ժամանակակից և հեռանկարային սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով զինման կուրսին հավատարմության մասին:
Հաստատվել է արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման, միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարում հավաքական ջանքերի ամրապնդման վճռականությունը։
ՀԱՊԿ երկրները մտահոգված են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում էսկալացիայով, հանդես են գալիս Աֆղանստանի ՝ որպես խաղաղ, անկախ և միասնական պետության կայացման օգտին: