«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ աչքի էի անցկացնում մեր հայրենակիցների արձագանքները ՔՊ խմբակցության պատգամավորների այն նախաձեռնությանը, որով նախատեսվում է արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը անչափահասներին:
Արձագանքները գրեթե ամբողջությամբ դրական էին, ինչը վկայում է այն մասին, որ խնդիրը իրոք հասունացել էր, և այս լուծումը սպասված էր:
Սակայն ինձ զարմացրեց մեկ այլ բան:
Կարդացեք նաև
Մեծ թվով օգտատերեր, այս նախաձեռնությունը ողջունելով, կոչ էին անում օրենքով արգելել նաև ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին:
Սիրելի հայրենակիցներ, ծխախոտային արտադրանքի և ալկոհոլի վաճառքը անչափահասներին վաղուց ԱՐԳԵԼՎԱԾ է: Եթե նկատում եք նման երևույթներ, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել պատկան մարմիններին, որովհետև խոսքը վերաբերում է մեր երեխաների առողջությանը: