Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Նոյեմբեր 28,2024 16:46

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են արտաքին գործերի նախարարություն՝ կապված այդ երկրի նախագահ Անջեյ Դուդայի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ արված քայլերի հետ։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացումներին, Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահմանային գոտի՝ դեռևս Հայաստանի օկուպացիայի տակ գտնվող Քյարքի (Տիգրանաշեն) գյուղին հարող տարածք, և Հայաստանում ԵՄ առաքելության հետ միասին մասնակցել Ադրբեջանի դեմ քարոզչությանը։ Դիվանագետին խիստ բողոք են հայտնել Լեհաստանի ղեկավարի գործողությունների առնչությամբ և հիշեցրել, որ ԵՄ առաքելությունն օգտագործվում է որպես գործիք Ադրբեջանի դեմ՝ թեև հայտարարված նպատակներին՝ նպաստելու տարածաշրջանում կայունությանը և վստահության ամրապնդմանը Ադրբեջանի և Հայաստանի միջև»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։

Սա ոչ միայն հերթական ապտակն է ԵՄ-ին, ԵՄ քաղաքացիական առաքելությանը, այլև հերթական միջամտությունն է ՀՀ ներքին գործերին, Ադրբեջանը իր պարտքն է համարում մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող անցուդարձը, գնահատականներ հնչեցնել դրա վերաբերյալ, իհարկե, ծխածածկույթներով զբաղվող ՀՀ ԱԳՆ-ն ոչ մեկնաբանելու, ոչ գնահատականներ հնչեցնելու կարիք չի տեսնում, իրենք մինչև հիմա երևի քննարկում են՝ գնալ արդեն ավարտված COP29-ին, թե ոչ․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930