Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդհանուր ապագայի երաշխիք». Իգդիրում թուրք-ադրբեջանական տնտեսական նիստ է կայացել

Նոյեմբեր 28,2024 16:25

Ermenihaner. Թուրքիայի Իգդիր նահանգում կայացել է Թուրքիա-Ադրբեջան սահմանային նահանգների տնտեսական համագործակցության նիստ: Կողմերը գլխավորապես քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը միտված քայլեր: Խոսվել է նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման մասին:

Միջոցառմանը ներկա են գտնվել Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության առևտրի ու օտարերկրյա ներդրումների հարցերով քաղաքականության վարչության ղեկավար Հազար Բեշիրովը: Ներկա են գտնվել նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պաշտոնյաներ:

Նահանգապետ Թուրանը հայտարարել է, որ հանդիպումն արդյունավետ է. ընդունված որոշումներն էլ ավելի կխորացնեն Թուրքիա-Ադրբեջան տնտեսական հարաբերությունները։

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված յուրաքանչյուր քայլ մեր ընդհանուր ապագայի երաշխիքն է»։

Իգդիրի նահանգապետն անդրադարձել է նաև այսպես կոչված «‎Զանգեզուրի միջանցքի» ռազմավարական նշանակությանը՝ ասելով. «Զանգեզուրի միջանցքը մեծ ներդրում կունենա ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև ողջ թուրքական աշխարհի տնտեսական ինտեգրման գործում։ Բացի այդ, Թուրքիա-Նախիջևան գազատարի և Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթուղու նախագծերն էլ ավելի կամրապնդեն մեր համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930