«Նոյեմբերի 25-27-ը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Հռիփսիմե Գրիգորյանի և Արսեն Թորոսյանի հետ Բեռլինում հանդիպումներ ենք ունեցել Գերմանիայի քաղաքական գործիչների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այցը կազմակերպել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը։
Այցի ընթացքում հանդիպել ենք Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Մանֆրեդ Գրունդի և Կնուտ Աբրահամի, Գերմանիայի արտգործնախարության պետնախարար Թոբիաս Լինդների, Գերմանիայի պաշտպանության նախարարության, Տնտեսական համագործակցության և զարգացման, Արտաքին հարաբերությունների գերմանական խորհրդի, Լիբերալ մոդեռնիզմի կենտրոնի, Գերմանիայի միջազգային և անվտանգության հարցերով ինստիտուտի, KFW բանկի, ինչպես նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների և վերլուծաբանների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկել ենք Հայաստանի արտաքին և անվտանգային քաղաքականության առաջնահերթությունները, Հայաստան-Գերմանիա և Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները»։
Սարգիս Խանդանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Կարդացեք նաև