«Ակունք».Պաշտոնապես ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող Բաթման նահանգի Սասուն գավառի Մարութա լեռան գագաթին կառուցված հայկական Բարձր Աստվածածին վանքը վերականգնելու որոշում է կայացվել։ Այդ մասին հայտնել է Բաթմանի նահանգապետ Էքրեմ Ջանալփը։
Բաթմանի նահանգապետը նշել է, որ 2973 մ բարձրություն ունեցող Մարութա լեռան հայկական եկեղեցին վերանորոգելու է Հատուկ վարչության գլխավոր քարտուղարությունը։
Թուրք նահանգապետը նաև հայտնել է եկեղեցու և ճանապարհների վերանորոգումից հետո Բաթմանը Հասանքեյֆի նման՝ տեղացի և արտասահմանցի տուրիստների համար զբոսաշրջության վայր դարձնելու իրենց մտադրության մասին։
Հիշեցնենք, որ Մարութա կամ Մարաթուկ լեռան Բարձր Աստվածածին հայկական վանքը եղել է Սասունի նշանավոր ուխտավայրը։ Ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ Մարութավանքը կառուցել են Սանասարն ու Բաղդասարը, վերակառուցել՝ Դավիթը։ Վանքը բաղկացած էր փոքր, միանավ եկեղեցուց, շրջապատված՝ ուղղանկյուն հատակագծով, անմշակ քարերից շարված պարսպով:
Կարդացեք նաև
Թարգմանեց Մելինե Անումյանը