Լրահոս
Օրվա լրահոսը

Լո՞ւրջ եք ասում. Ռոբերտ Քոչարյանը հեգնեց նիստը նախագահողին

Նոյեմբեր 28,2024 14:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր նիստը նախագահող դատավորի ու Քոչարյանի միջեւ «լեզվակռիվ» եղավ:

Դատավոր Պետրոսյանը պարզաբանում էր, թե ՀՀ օրենսդրությամբ չկա սահմանափակում, որ դատավոր լինելու համար նախկինում պետք է երբեւէ քաղաքական կամ կուսակցական գործունեություն ծավալելու հայտ ներկայացրած չլինես: Ըստ նրա՝ ինքը քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ է ներկայացրել, քաղաքականությամբ չի զբաղվել, անհրաժեշտ է եղել, որ ընդգրկվի կուսակցական ցուցակում, այդ պահին ընդգրկվել է ու պաշտոնի չի անցել: Հենց այս խոսքի վրա Ռոբերտ Քոչարյանը հեգնեց՝ լո՞ւրջ եք ասում:

-Ոտքի կանգնեք, պարո՛ն Քոչարյան, ինչի՞ համար եք ընդհատում,- հարցրեց դատավորը:

-Ոտքի կանգնեմ, դե որովհետեւ Դուք ասում եք քաղաքականությամբ կյանքում չեմ զբաղվել, բայց մտել եմ կուսակցություն, մասնակցել ընտրություններին: Էդպես չի լինում: Քաղաքական պաշտոնի հայտ ներկայացնողը զբաղվում է քաղաքականությամբ:

-Պարո՛ն Քոչարյան, մի՛ ընդհատեք: 13 տարի հանրապետության նախագահ եք եղել, միայն նախագահի պաշտոնն եմ ընդգծում: Հարգե՛ք, Սահմանադրությունը, դատարանը, դատարանի դերը:

-Առաջին հերթին Դուք հարգեք,- հակադարձեց Քոչարյանը:

-Դուք պետք է դատարան ներկայանաք արդարադատության ակնկալիքով, ոչ թե Ձեր խոսքում հեգնեք դատարանին՝ օրինակ` հիմնը հնչեցնելով: Այս մեր գործընթացից դուրս է, բայց նույնիսկ իմ զարթուցիչը ՀՀ հիմնն է:

Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով անցնող Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930