Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգի նոր տարբերակն է հնչում, ինչը կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում»․ Փաշինյան

Նոյեմբեր 28,2024 14:43

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ պետական օրհներգի փոփոխության նախագծին։ 

«Իմ վարչապետության շրջանում շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ պետական օրհներգի նույն ձեւի կատարման, չկա արագության ստանդարտ, տեմպի ստանդարտ, տեւողության ստանդարտ։ Գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս ուշադրություն ենք դարձնում, քան օրհներգին։ Յութուբում հազար հատ օրհներգ կա, եւ երբեք որեւէ մեկն իրեն հարց չի տվել՝ բա ի՞նչ օրհներգ է հնչելու, ո՞նց է հնչելու այդ օրհներգը։ Սա մի ֆունդամենտալ խնդիր է, որն այդ նախագծով մենք պետք է լուծենք։ Ես տվել եմ հանձնարարական, որ իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ եւ որոշակի որակի ստանդարտին համապատասխան»,- ասաց նա։

Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս նախագծով տեքստի մեջ որեւէ բառի փոփոխություն չի առաջարկվում։ «Առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածության փոփոխություն։ Պետական արարողակարգային միջոցառումների ժամանակ արդեն բավական երկար ժամանակ հենց այս տարբերակն է հնչում, ինչը կարող է նաեւ մեկնաբանվել որպես օրենքի խախտում, բայց մյուս կողմից մենք ցանկացանք տեսնել, թե այդ տարբերակն ինչպես է հնչում ու ինչ ընկալման է արժանանում հանրության շրջանում։ Եվ մենք տեսանք, որ այդ ընկալումը դրական է»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարում՝  2024 թ սեպտեմբերի 9-ին ԱԺ նստաշրջանի բացումը, որտեղ մինչ օրենքի փոփոխությունը՝ արդեն իսկ օրհներգը կատարվել է փոփոխված ձեւով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930