Երեկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը որոշում կայացրեց հանրապետությունից դուրս գտնվող, ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վճռաբեկ բողոքի հիման վրա:
Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հասմիկ Պողոսյանի՝ հօգուտ պետական բյուջեի պետությանը պատճառված վնաս 25.252.200 ՀՀ դրամի չափով բռնագանձելու պահանջի մասով հայցապահանջը, գործն ուղարկեց ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանին իր պատասխանն էր ուղարկել նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Բարսեղյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Սրբուհի Գորոյանը:
Հիշեցնենք, որ նախարար եղած ժամանակ Հ. Պողոսյանի եւ Գուգարք ՓԲԸ-ի միջեւ Քոբայրավանք վանական համալիրում վերականգման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում» ծրագրի շրջանակներում գումարներ են տրվել եւ յուրացվել ըստ հայցվոր գլխավոր դատախազության:
Կարդացեք նաև
Գործի դատավարական զարգացումների մասին կարդացեք վաղվա «Առավոտում»
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ Հասմիկ Պողոսյանը. Արխիվային լուսանկար
© Sputnik / Asatur Yesayants