Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնության ենթարկված անձը մինչև դատարան դիմելը պետք է գրավոր բողոքարկեր ոստիկանության ակտը՝ վերադասության կարգով»․ ինչ փոփոխություն է արվելու

Նոյեմբեր 28,2024 13:08

«Կարևոր փաթեթ է, որը վերաբերում է քաղաքացիական ու վարչական դատավարություններն իրավական չարաշահումներից կանխարգելելու մեխանիզմների ներդրմանը։ Հույս ունենք, որ և′ դատարանների անհարկի ծանրաբեռնվածությունը կթեթևանա, և′ դրանով նաև մեր քաղաքացիների դատավարական իրավունքների պաշտպանության արդյունավետությունը կբարելավվի։ Մենք ողջամիտ ժամկետների քննարկման ապահովման մեխանիզմներ ենք ներդնում»,- ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ-ն ընդունել է առաջին ընթերցմամբ։

Կառավարությունն առաջարկում է ընտանեկան բռնության գործերի քննության ընթացակարգերում որոշ փոփոխություններ կատարել։ Տիգրան Դադունցը պարզաբանեց․ «Ընտանեկան բռնության գործերով գործ ունենք ոստիկանության ակտերի հետ։ Հետևաբար ստացվում էր, որ ընտանեկան բռնության ենթարկված անձը մինչև դատարան դիմելը պետք է գրավոր բողոքարկեր ոստիկանության ակտը վերադասության կարգով, հետո դատարանում գրավոր քննվեր այս գործը, ինչը հակասում է վարույթի սկզբունքներին և′ արագության առումով, և′ անձին պարտադիր լսելու առումով։ Հետևաբար առաջարկում ենք ոստիկանության գործերի գրավոր ընթացակարգով քննության մասով բացառություն նախատեսել՝ ընտանեկան գործերով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930