Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 28-ի կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ին գիշերը աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 16.4°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -8.0°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 3.6°C
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն