Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ ում պետք է, կարող եմ տալ, թող գնան, թեստ հանձնեն»․ Կարեն Սարուխանյան

Նոյեմբեր 28,2024 12:38

«Խորհրդակցությունները շարունակվում են, քանի դեռ մանրամասներին չենք տիրապետում, թե ինչպես է կատարվում նախնական ընտրությունը, այս պահին վերջնական որոշում չունեմ»,- լրագրողների հարցին՝ ինքնաառաջադրվելո՞ւ է որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ ՔՊ-ում որոշեցին այս տարբերակով գնալ և փոխել Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նա պատասխանեց․ «Այդ քննարկման պահին մենք պատրաստվում էինք գնալ արագ արտահերթ ընտրությունների՝ առանց ժամանակավոր պաշտոնակատարի, և այն պահին, երբ որոշվեց ու հասկացանք, որ առանց ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքապետի չենք կարող գնալ ընտրության, քանի որ օրենքը թույլ չի տալիս․ ունենք իրավական բաց և առանց համայնքապետի լիազորություններ ունեցող անձի ընտրությունների գնալ չենք կարող, այդ պահին որոշում կայացվեց, որ պետք է փոփոխություն կատարվի օրենքում։ Գյումրիում կառավարման ճգնաժամ ունենք, և արդեն ձմեռ, ձյուն, օր օրի խնդիրներն ավելանում են»։

Կարեն Սարուխանյանն ասաց՝ այն պահին, երբ մենք գնում էինք արտահերթ ընտրությունների, ՀՀ վարչապետն ինձ առաջարկել է և առաջադրել որպես թեկնածու արտահերթ ընտրությունների գնալու պարագայում․ «Երբ իրավիճակն առարկայական հասկացանք, որ արտահերթ ընտրությունների արագ գնալ չենք կարող, և օրենքը պետք է փոփոխվի, ու արդեն իսկ դա կատարելու իրավունքն ի պաշտոնե ՀՀ վարչապետին է։ Այդ դեպքում վարչապետը մի քանի օր առաջ դիմեց գյումրեցիներին ու ասաց, թե դուք ընտրեք՝ ես ում նշանակեմ ժամանակավոր պաշտոնակատար։ Ով եղավ ժամանակավոր պաշտոնակատար, նա էլ ամենայն հավանականությամբ կգլխավորի մեր ցուցակը»։

Հարցին՝ այդ փոփոխությունը պայմանավորվա՞ծ է նաև նրանով, որ Դուք թմրամիջոցի թեստ հանձնեցիք, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Իմ հանձնած թեստի տվյալները հրապարակել եմ, ասեմ, որ այդ սուտ տեղեկությունների հերյուրանքը շատ-շատ կեղտոտ ձևով փորձել են տարածել։ Գյումրիում ինձ լավ գիտեն, որ նման արատավոր երևույթների ու այդ երևույթի դեմ առաջին պայքարողներից մեկը ես եմ եղել և շարունակելու եմ պայքարը»։

Հստակեցմանը՝ ինչո՞ւ հանձնեցիք այդ թեստը, Կարեն Սարուխանյանը պատասխանեց․ «Քանի որ սկսվեց որոշակի սուտ տեղեկատվության տարածում, որոշեցի հանրությանը ներկայացնել, որ որևէ խնդիր չկա։ Դրանից առաջ էլ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նմանատիպ խոսակցությունների պարագայում պատրաստ եմ հանձնել ցանկացած թեստ։ Եթե հիմա էլ կլինեն չհավատացողներ թեստի տվյալների, պատրաստ եմ նմուշ տալ․ թող գնան ու հանձնեն առանց որևէ խնդիր։ Ցանկացած մազի, մեզի, արյան նմուշ ում պետք է, կարող եմ տալ, թող գնան, թեստ հանձնեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930