Ermenihaber. Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները
Ըստ աղբյուրի՝ թուրքական կողմը Սիրիա է ուղարկում տանկեր, հրետանի եւ այլ զրահատեխնիկա։ Ենթադրվում է, որ այդ կերպ Անկարան փորձում է աջակցել «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորմանը, որը, այլ խմբավորումների աջակցությամբ, հարձակվում է Սիրիայի Հալեպ նահանգի վրա։
Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներին հաջողվել է գրավել Հալեպ քաղաքից արեւմուտք գտնվող Անջարա բնակավայրը, ինչպես նաև սիրիական բանակի 46-րդ բրիգադի հենակետերը:
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Կարդացեք նաև
Այս պահին թեժ մարտեր են ընթանում։