Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչի մասին մենք խոսում ենք, գոյություն չունի: Սա ֆեյք նյուզի վրա հարուցված գործ է». Ալեքսանդր Կոչուբաև. «Հրապարակ»

Նոյեմբեր 28,2024 11:16

Ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի գործով նոր զարգացումներ կան․ մեղադրող կողմը որոշել է ճարահատյալ քայլի դիմել՝ մեզ հետ զրույցում ասում է Գասպարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ մեզ հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել էր, որ չնայած վերջին անգամ դատարանը Սերոբ Գասպարյանի կալանքը եւս մեկ ամսով երկարացրեց, բայց արձանագրել է, որ հիմնավոր կասկածը նվազել է։ Հիշեցնենք, որ խոսքը Ռուսաստանի տարածքում զորավարժությունների մասնակցած անձանց մասին է, որոնք, ըստ մեղադրանքի, մեկնել են, որպեսզի պատրաստվեն Հայաստանում զինված իշխանափոխություն անելուն, սակայն հանցանքի նախապատրաստության փուլում «բացահայտվել» են, արդյունքում 7 անձի մեղադրանք է առաջադրվել, որից երեքը կալանքի տակ են, այդ թվում՝ «Սեւ հովազ» խմբի ղեկավար Սերոբ Գասպարյանը:

Իսկ առերեսումը մեղադրյալի եւ ցուցմունք տված անձանց հետ հնարավո՞ր է արդյունք տա` օգնի մեղադրանքին։ Գասպարյանի պաշտպանն ասաց` իհարկե, ոչ մի արդյունք տալ չի կարող, որովհետեւ նախ պետք է լինեն փաստական տվյալներ, որ անձն առնչություն ունի իրեն մեղսագրված արարքին։ Եթե մի բան իրականության մեջ գոյություն չունի, ինչպե՞ս է հնարավոր դա հիմնավորել կամ ապացուցել։ «Այն, ինչի մասին մենք խոսում ենք, գոյություն չունի, գոյություն չունեցող երեւույթի մասին ենք մենք խոսում»,- շեշտեց պաշտպանը։

Հարցին․ իսկ ռուսական կողմը պատասխանե՞լ է պաշտպանների հարցադրումներին, ասաց, որ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի պնդումն են հիմք ընդունում, առ այն, որ սա մեր իշխանությունների հերթական ֆեյք նյուզն է։ «Անկեղծ կլինեմ, ես չեմ էլ սպասում, որ, օրինակ, արտգործնախարարությունը կամ պաշտպանության նախարարությունն ինչ-որ դիրքորոշում պետք է այս խեղկատակությանը տա, որովհետեւ սա իրապես ֆեյք նյուզ է, սա ֆեյք նյուզի վրա հարուցված գործ է»,- ասաց Կոչուբաեւը։

Հայկա ԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930