Վրաստանի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին իշխող կուսակցության ղեկավարների մասին վիրավորական գրառման մեջ ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել հայերի մասին։
«Եթե գենետիկայից ինչ-որ բան հասկանում եմ, այս երկու էակներն (խոսքը Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի մասին է – «Փաստ») իրենց տեսքով որևէ վրացական բան չունեն: Իվանիշվիլին միաժամանակ նման է սարմատ-սկյութների, պեչենեգների և խազարների խառնածին մսի զանգվածի, իսկ այս երկրորդ խելագարը՝ ավելի շուտ Կորեայի դիկտատոր Կիմ Իր Սենի թոռան կերպարն է: Իսկ երկրորդ շարքում ներկայացված պարոնները դաշնակցականների մարմնավորումներն են և խնամքով թաքցնում են մեր անբաժանելի եղբայրական ժողովրդի հետ գենետիկ կապը…»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Իրենց ներքին «բազարների» մեջ հայերին հիշելը Վրաստանի որոշ ընդդիմադիրների համար, կարծես, դառնում է սովորական երևույթ: Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որին, անկախ իր պաշտոնից կարելի է հանգիստ ընդդիմադիր համարել, նկարագրելու համար Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում թույլ տրված ենթադրյալ խախտումները, օգտագործել էր «հայկական կարուսել» արտահայտությունը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։