Լրահոս
Օրվա լրահոսը

Տպավորություն էր, որ հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն. «Փաստ»

Նոյեմբեր 28,2024 08:30

Օրերս Երևանում հրավիրվել էր ասուլիս, որտեղ ներկայացվեցին ինչ-որ ուսումնասիրությունների արդյունքներ՝ «Հանքարդյունաբերության ազդեցությունը կանանց կյանքի որակի վրա»: Նպատակը պարզ էր. ցույց տալ, թե հանքարդյունաբերությունը ինչքան «քըխ» բան է: Սակայն ուշագրավ է, որ մասնագիտական որևէ լուրջ ուսումնասիրության մասին խոսք չկար, տպավորություն էր, որ փողոցներում մարդկանց հարցրել են՝ ո՞նց եք, ու եթե մարդիկ նշել են, որ երբեմն վատ են զգում, գլուխները ցավում է, դա համարել են հանքարդյունաբերության բացասական ազդեցություն: Այսինքն, բացառապես ենթադրությունների հիման վրա արված եզրակացությունների հետ գործ ունենք:

Ավելին, ասուլիսի մասնակիցներից մեկն ինքն է ասում, որ Հայաստանում կա գիտական հետազոտությունների պակաս: Բացի նրանից, որ նման քննարկումները, «ուսումնասիրությունները» վնասից բացի այլ բան չեն տալիս մեր երկրին, կա նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք: Այս ասուլիսը հրավիրվել է Ադրբեջանում անցկացված ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի՝ COP29-ի ավարտից անմիջապես հետո, որը Ադրբեջանի համար հերթական «առիթն» էր հանդես գալու ընդդեմ Հայաստանի: Առիթ ունեցել ենք տեղեկացնել, որ Ադրբեջանը դիմել է Հաագայի դատարան՝ Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների իբր «անօրինական շահագործման» մեղադրանքով:

Ավելին, այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ ու նշել, թե «Բաքուն կշարունակի միջոցներ ձեռնարկել Հայաստանի կողմից իր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ինքնիշխան իրավունքների խախտման համար փոխհատուցում ստանալու համար»: Ընդհանրապես, Ադրբեջանը, որը միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից որակվում է որպես էկոլոգիական լուրջ սպառնալիք ներկայացնող պետություն, պարբերաբար փորձում է Հայաստանը ներկայացնել որպես բնությանը վնասող երկիր: Ընդ որում, նրանց հարձակման թիրախը ոչ միայն Հայաստանի ատոմակայանն է, այլև մեր երկրի հանքարդյունաբերությունը: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է հարվածել Հայաստանի տնտեսությանը, որի ողնաշարը հանքարդյունաբերությունն է, ու էներգետիկ անկախությանը, որը մեծապես ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930