Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի եզրակացություն է տվել. Ռոբերտ Հայրապետյան

Նոյեմբեր 27,2024 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«ՔՊ-ն ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամի պաշտոնում ներկայացրել է Սիրունյան Ալեքսանդրի թեկնածությունը:

ԱԺ կայքում հրապարակված «գիտնականի տվյալներ պարունակող քարտ» վերտառությամբ թղթի կտորից պարզ է դառնում, որ վերջին անգամ «գիտական գործունեություն» Սիրունյանը ծավալել է 2010 թվականին, ինչը խնդրահարույց է  «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի տեսանկյունից:

Բացի այդ, հանրության լայն շրջանակների կողմից որպես ոգելից խմիչքի շիշ ընկալվող այս առանձնյակը բոլոր հնարավոր պաշտոնների թվարկումից հետո ստորագրած ինքնակենսագրականում, հպարտորեն նշել է, որ հանդիսանում է ՔՊ անդամ(հավակնելով ապաքաղաքական լինելու պահանջ ունեցող պաշտոնի):

Նիկոլահպատակ գրառումներով հայտնի երբեմնի դասախոսը համացանցի իր օգտահաշիվներից հեռացրել է գրառումները, թողնելով լոկ Նիկոլի և Հռոմի պապի գրկախառնված նկարը:

Հետաքրքիր է, պալատական, ավելի ճիշտ գրպանային այս փաստաբանի վերաբերյալ ԿԿՀ-ն բարեվարքության ինչպիսի եզրակացություն է տվել, հաշվի առնելով, որ այս պահին կա շուրջ 7 քաղաքացիական և վարչական գործեր, այդ թվում վճարման կարգադրություններ, որոնցում Սիրունյանը հանդիսանում է պատասխանող կողմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930