Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին (նստավայրը՝ Թբիլիսի):
Արման Եղոյանը կարեւորել է ոչ ռեզիդենտ դեսպանի հաճախակի այցերը Հայաստան:Նա նշել է, որ մեծ ներուժ կա զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները, ու թեեւ Նորվեգիան Եվրոպական միության անդամ չէ, սակայն բազմաթիվ ցուցանիշներով համարվում է եվրոպական առաջատար երկիր եւ լավ օրինակ է Հայաստանի համար:
Բերգլյոտ Հովլանդն իր հերթին արձանագրել է Հայաստանի՝ եվրոպական ուղղությամբ ընդլայնվող օրակարգը եւ այս համատեքստում կարեւորել երկու երկրների հարաբերությունների խորացումը:
Հանձնաժողովի նախագահը դեսպանին է ներկայացրել եվրոպական ինտեգրման ուղղությամբ տարվող աշխատանքները, խոսել տարածաշրջանային զարգացումների մասին:
Կարդացեք նաև
ՀՀ Ազգային ժողով