Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունում քննարկվել են «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը

Նոյեմբեր 27,2024 22:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի համանախագահությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման պլատֆորմի երրորդ հանդիպումը։

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում կարևոր նշանակություն ունեցող նախագծերը և ծրագրերը, այդ թվում՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց», Հյուսիս-Հարավ ճանապարհի «Սիսիան-Քաջարան» հատված, «Դիմակայուն Սյունիք» շրջանակային վարկային ծրագրերը, «Դիմակայության և աճի» պլանի շրջանակում Հայաստանում նոր նախաձեռնությունները:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչները և միջազգային ֆինանսական կազմակերպությունների Հայաստանյան գրասենյակների ղեկավարները:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930